211652_close_icon
views-count21103 դիտում article-date 22:28 20-10-2020

Երևի տիեզերքն ինձ նախանձեց, Ալենը տիեզերքից խորն էր ու լուսավոր, նախանձեց ու տարավ ինձնից. զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մայրը՝ որդու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/20/margaryan/3423894?fbclid=IwAR09G3c1D7SvcZgvUD4AHoESitaZVoFt4U23Wox-_AK0fxWYCPdOeO9leGM]Tert.am[/url]-ը գրում է. 1999 թվականին ծնված Ալեն Մարգարյանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայելու ընթացքում զոհված զինծառայողներից մեկն է։ Հետաքրքրասեր տղան տիրապետում էր 4 լեզվի ու հասցրել էր լինել աշխարհի 21 երկրի տասնյակ քաղաքներում․ Փարիզից մինչև Վենետիկ, Ստոկհոլմ, Կահիրե, Նյու-Յորք, Ալենը մոտիկից ծանոթացել էր իր գրքերում կարդացած համաշխարհային պատմությանը: Մարգարյան Ալենն ընդունվել էր Բոստոնի համալսարան, բայց նախընտրել մինչ ուսման մեկնելը զինվորական պարտքը կատարել հայրենիքի առաջ: Ինչպես նշում են հարազատները՝ բուժզննում անցնելիս թաքցրել էր առողջական խնդիրներն ու մեկուկես ամիս առաջ զորակոչվել բանակ: Սեպտեմբերի 30-ին նորակոչիկներին տեղեկացրել են, որ դիրքերում գտնվող զինվորներին հարկավոր է զենք և սնունդ հասցնել: Ալենն առաջիններից է եղել, ով շտապել է օգնության, բայց թշնամու անօդաչուի հարվածի հետևանքով զոհվել։ Ընկերներն ասում են՝ մարդ-նվագախումբ խոսքը Ալեն Մարգարյանի մասին էր․ երգում էր, նվագում, պրոֆեսիոնալ պարով զբաղվում, հեքիաթներ գրում, իսկ մասնագիտությամբ ռեժիսոր էր՝ ԵՊՄՀ-ում ստացել էր բակալավրի աստիճան: Նա դասավանդում էր նաև Թումոյում ու նպատակ էր դրել կրթության նախարար դառնալ, որ փոխեր իրեն դուր չեկած կրթական մեթոդները: Մայրը պնդում է. «Երևի տիեզերքն ինձ նախանձեց, Ալենը տիեզերքից խորն էր ու լուսավոր, նախանձեց ու տարավ ինձնից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր