Արցախում հերոսաբար զոհվել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Սևակ Սաղաթելյանը. նա պատերազմի առաջին օրից կամավոր մեկնել էր առաջնագիծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախում հերոսաբար զոհվել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Սևակ Սաղաթելյանը:
Նա թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից չհայտարարված պատերազմի առաջին օրվանից կամավոր մեկնել էր առաջնագիծ:
Իսկական ընկերոջ, իսկական հայի՝ Սևակ Սաղաթելյանի հայրը՝ Մուշեղ Սաղաթելյանը, այդպես է դաստիարակել իր որդիներին, այդ թվում՝ Սևակին, որ հայրենիքի պաշտպանությունը սկսվում է առաջնագծից, իսկ Սևակի ընկեր Գևորգ Մանուկյանը գրել է.
«Իմ թանկ ախպեր, իմ քաղցր ընկեր . . .
Վերջին անգամ սեպտեմբերի 16 -ին եմ զրուցել հետը, ապագայի հետ կապված պլաններ ունեինք, աաախ, էս ինչ արիր . . .
Ախպերս, ննջիր խաղաղությամբ, մի օր կհանդիպենք երկնքում: Առյուծի ձագը առյուծ է լինում:
ՓԱՌՔ ՔԵԶ ՀԵՐՈՍ։
ՓԱՌՔ ՔՈ ԾՆՈՂՆԵՐԻՆ»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի