Գրավի չափը որոշելու է դատարանը. Ծառուկյանի գործով դատական նիստը հետաձգվեց
[url=https://www.auroranews.am/news/2020-10-19-gravi-chapy-oroshelu-e-datarany-tsarukyani-gortsov-datakan-nisty-hetadzgvets]Auroranews.am[/url]-ը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդության քննությունն այսօր հետաձգվել է:
Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նիստի հետաձգման պատճառն այն է, որ դատարանը պաշտպանական կողմից որոշ փաստաթղթեր է պահանջել: Փաստաբանի խոսքով՝ գրավի չափը որոշելու է դատարանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին։