Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կարլսենին և գրավեց 3-րդ տեղը
                        Նորվեգիայի Ստավանգերում ավարտված Altibox Norway Chess մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, որը , ի դեպ , դեռևս նախավերջին տուրում իր համար ապահովել էր առաջին տեղը:
Լևոն Արոնյանը 17, 5 միավորով գրավեց երրորդ տեղը: Երկրորդը ճանաչվեց իրանցի  17-ամյա Ալիռեզա Ֆիրուջան:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


