211652_close_icon
views-count835 դիտում article-date 19:29 19-10-2020

Ռաֆայել Նազարյանը՝ Հայաստանի Մ-21 հավաքականի նոր գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Ռաֆայել Նազարյանի միջև, որից հետո կողմերը ստորագրել են համագործակցության երկամյա պայմանագիր: Ռաֆայել Նազարյանը, սկսած 2019 թվականի օգոստոսից, գլխավորում է ԲԿՄԱ-ն: 45-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Մհեր Միրումյանը, Գևորգ Պողոսյանը, Արամ Բարեղամյանը և դարպասապահների մարզիչ Նիկոլայ Սարգսյանը: «Հայաստանի Մ-21 հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն է ինձ համար: Ժամանակին աշխատել եմ այս տարիքային հավաքականում և լավ եմ պատկերացնում աշխատանքի դրական կողմերը և դժվարությունները: Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների հետ առաջիկա հանդիպումները մեզ համար լավ առիթ է գործի մեջ տեսնելու այն ֆուտբոլիստներին, ում շուրջ ձևավորվելու է ընտրական հաջորդ փուլին մասնակցող հավաքականը: ԲԿՄԱ-ում ամենօրյա ռեժիմով աշխատում եմ թեկնածուներից շատերի հետ: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու տարիքային առումով այս հավաքականին համապատասխան բոլոր ֆուտբոլիստներն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վստահ եմ, որ ստեղծելու ենք շատ մարտունակ հավաքական»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Ռաֆայել Նազարյանը: [b]Ռաֆայել Նազարյանի կենսագրությունը [/b] Ծնվել է 1975 թվականի մարտի 26-ին՝ Երևանում։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ ակումբներում․ «Արարատ» Երևան – 1993-1998 «Էրեբունի» Երևան – 1998-1999 «Սպարտակ» Երևան – 1999-2000 «Արաքս» Արարատ – 2000 «Զվարթնոց» Երևան – 2000-2001 «Փյունիկ» Երևան – 2001 «ՄԻԿԱ» Աշտարակ – 2001-2002 «Փյունիկ» Երևան – 2002 «Բանանց» Երևան – 2002-2004 «Փյունիկ» Երևան – 2004 «Դարիդա» (Բելառուս) – 2004-2006 «Փյունիկ» Երևան – 2006-2008 «Ուլիս» Երևան – 2008-2009 Ռաֆայել Նազարյանն ունի Հայաստանի Մ-21 հավաքականի հետ աշխատելու փորձ (2011-2013): Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը գրանցել է պատմության մեջ լավագույն արդյունքը՝ Եվրոպայի Մ-21 2013 թ. առաջնության ընտրական փուլում տանելով 4 հաղթանակ, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և կրելով 1 պարտություն: Ընդգրկված լինելով Չեխիայի, Չեռնոգորիայի, ՈՒելսի և Անդորրայի Մ-21 թիմերի հետ նույն խմբում՝ մեր թիմը վաստակել է 15 միավոր և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ, Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը 2011-ից 2013 թթ. անցկացրել է 12 հանդիպում, տարել է 5 հաղթանակ, 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, և կրել է 4 պարտություն։ Խփած և բաց թողած գնդակների տարբերությունն է 15-13։ [b]Մարզչական կարիերան ամբողջությամբ՝ ստորև [/b] Հայաստանի ազգային հավաքական – Գլխավոր մարզչի օգնական (2011-2013) «Բանանց» Երևան – Գլխավոր մարզիչ (2011-2012) Հայաստանի Մ-21 հավաքական – Գլխավոր մարզիչ (2011-2013) «Տոբոլ» (Ղազախստան) – Գլխավոր մարզչի օգնական (2014-2015) «Արցախ» Երևան – Գլխավոր մարզիչ (2018-2019) «Բանանց» Երևան – Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար (2019) Հայաստանի Մ-19 հավաքական – Գլխավոր մարզիչ (2019-2020) ԲԿՄԱ Երևան – 2019-

Նմանատիպ նյութեր