211652_close_icon
views-count228 դիտում article-date 11:50 19-10-2020

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 341 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, արձանագրվել է 7 մահ

Հոկտեմբերի 12-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 341 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 89 հրդեհի, մեկ փլուզման, հինգ ինքնասպանության փորձի, 10 օձի հայտնաբերման դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 125 կենցաղային կանչ. տուժել է 65 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է յոթ մահ: Արձանագրվել է թունավորման չորս դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել հինգ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված հինգ տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ավելի [url=http://mes.am/u_files/file/911/2020/October/texekanq_12-18.pdf]մանրամասն[/url]

Նմանատիպ նյութեր