Այսօր Հրթիռահրետանային զորքերի օրն է
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հրթիռահրետանավորներին՝ մասնագիտական տոնի առթիվ․
«Այսօր պատերազմի աստվածների՝ Հրթիռահրետանային զորքերի օրն է:
Շնորհավորում եմ մեր քաջ ու արհեստավարժ հրետանավորներին, որոնք թուրք-ադրբեջանահաբեկչական ագրեսիան հետ մղելու ընթացքում դիպուկ հարվածներով ոչնչացնում են թշնամուն և բազում հերոսություններ գործում:
Կեցցե՛ հայոց բանակը»։