2097 դիտում
21:03 18-10-2020
ԵՄ կառույցը զոհ է դարձել ադրբեջանական մանիպուլյացիայի. Աշոտ Մելիքյան. Aravot.am
«Երբ բարեկամները հավասարության նշան են դնում միջազգային տեռորիստների ներգրավող և պաշտպանվող կողմի միջև՝ շատ ցավալի է»,- [url=https://www.aravot.am/2020/10/18/1144761/?fbclid=IwAR3xV4p11VByaKI7ccbQmEhVzwcyT4jHnUyxqvAxpM6kyvPw2NJhlvudaKI]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի հայտարարությունը` «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ:
Ըստ Աշոտ Մելիքյանի, ցավոք, աշխարհը, այդ թվում ԵՄ-ի տարբեր կառույցներ, մինչեւ վերջ դեռ չեն հասկացել, թե ի՞նչ է տեղի ունենում ղարաբաղյան ռազմաճակատում.
«Խոսքը գնում է բարբարոսության և արդար պայքարող կողմերի մասին: Այս պարագայում Եվրամիության կառույցը, որը նման հայտարարությամբ է հանդես եկել, զոհ է դարձել ադրբեջանական մանիպուլյացիայի:
Սա ակնհայտ է, որովհետև եթե այդ կառույցն ուզենար օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, ապա կփորձեր հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ու այլ քաղաքներում ու գյուղերում, ինչպե՞ս են դրանք ռմբակոծվում: Մինչդեռ Եվրամիության կառույցի խոսնակը որոշել է միայն անդրադառնալ Գյանջայի հորինված պատմությանը, որն ադրբեջանական պրոպագանդայի ֆեյք լուրն էր»:
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2020/10/18/1144761/?fbclid=IwAR3xV4p11VByaKI7ccbQmEhVzwcyT4jHnUyxqvAxpM6kyvPw2NJhlvudaKI]Aravot.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
1036 դիտում
21:50 01-07-2024
«Մեր հասարակությունը զոհ է ներքին տեղեկատվական պատերազմին»․ Աշոտ Մելիքյան․ aravot.am
2063 դիտում
23:59 06-02-2022
Ամերիկյան այս կառույցը ապացուցեց, որ ինչ-որ կարմիր գծեր այնուհանդերձ ունի. Ռուբեն Մելիքյան
1506 դիտում
21:26 22-01-2016
Աշոտ Մելիքյան. Վճարովի եթերից օգտվելն էր, որ «Այո» քարոզողներին այդպիսի առավելություն ապահովեց. Aravot.am
Այս բաժնից
631 դիտում
23:01 17-01-2025
Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
1303 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am