211652_close_icon
views-count1868 դիտում article-date 23:59 06-02-2022

Ամերիկյան այս կառույցը ապացուցեց, որ ինչ-որ կարմիր գծեր այնուհանդերձ ունի. Ռուբեն Մելիքյան

Ամերիկյան «Ֆրիդըմ Հաուս» գլոբալ իրավապաշտպան կազմակերպությունը առաջինն եղավ, որ կոշտ ձևով քննադատեց նիկոլականների կողմից «ծանր վիրավորանքի» խայտառակ քրեականացումը։ Չնայած շատ հարցերում անընդունելի լռությանը՝ Ամերիկյան այս կառույցը ապացուցեց, որ ինչ-որ կարմիր գծեր այնուհանդերձ ունի, և որ այդ կարմիր գծերի ոտնահարումը չի հանդուրժվելու։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Օրեր առաջ Մասիվի ոստիկանության բակում ես հենց այս հեռանկարի մասին էի խոսում, երբ համոզմունք էի հայտնում, որ շուտով Արևմտյան կառույցները ստիպված են լինելու քննադատել այս խայտառակ օրենքը։

Սակայն մի բան չասեցի, որ մտքիս կար. հենց ամերիկյա՛ն կառույցներն են սկսելու այդ կոշտ քննադատությունը, այլ ոչ թե եվրոպականները։ Ինչու՞։ Որովհետև ամերիկացիների մոտ ընդհանուր առմամբ դեռ պահպանվել է հավատը իրենց հիմնադիր արժեքների նկատմամբ, մինչդեռ, եվրոպական կառույցներում, կարծեք թե՝ երեսպաշտությունը վերջնականապես հաղթել է սկզբունքայնությանը։ Այդպես կարծելու հիմքերն ավելի քան ակնհայտ են։

Հայաստանում հավաքական Եվրոպայի «դեմքը» ԵՄ դեսպանն է, և հենց նրանից եմ ակնկալում ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ու ԿՈՇՏ ձևով քննադատել ՀՀ քաղաքական իշխանությունների գործողությունները՝ ընդդեմ արտահայտման ազատության, ընդդեմ դատական իշխանության, ընդդեմ մարդու իրավունքների։

Ինչու՞ ունեմ նման ակնկալիք հենց ԵՄ դեսպանից, այլ ոչ թե ՌԴ, ՉԺՀ, ԻԻՀ կամ այլ պետությունների դեսպաններից։ Շատ պարզ պատճառով. մինչ-2018-յան Հայաստանում հենց ԵՄ դեսպանությունն էր հրապարակավ մեծ ու փոքր առիթներով քննադատական հայտարարություններ կատարում ժողովրդավարական արժեքների դիրքերից։ Ուրեմն թող բարի լինեն՝ նույն սկզբունքը պահել նաև հիմա։

Խոստանում եմ՝ այս ակնկալիքիս հարցում լինել հետևողական ու չբավարարվել սոսկ ֆեյսբուքյան գրառումներով»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր