211652_close_icon
views-count8887 դիտում article-date 15:42 18-10-2020

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի կողմից հայկական ՍՈՒ 25-ի ոչնչացման մասին տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, թե ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25 տիպի գրոհիչ ինքնաթիռ են խոցել Ջաբրայիլ ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում։ «Ադրբեջանի զինված ուժերի տարածած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,– ասել է ՀՀ ՊՆ խոսնակ՝ Շուշան Ստեփանյանը: Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, իբրև այսօր 12.30–ի սահմաններում հայկական Սու -25 են ոչնչացրել, այն իբրև թե փորձել է գրոհել ադրբեջանական զինուժի դիրքերը։

Նմանատիպ նյութեր