Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2.5 հա տարածքում բռնկված հրդեհները
Հոկտեմբերի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ,
Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, Այգեկ գյուղում՝ 8000 քմ,
Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 400 քմ,
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 1 հա, Ներքին Հանդ գյուղում՝ 1000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 2.5 հա։