21937 դիտում
22:03 16-10-2020
Bellingcat-ի մասնագետները հաստատել են, որ ադրբեջանցի զինվորները սպանում են հայ գերիներին
[url=https://www.bellingcat.com/news/rest-of-world/2020/10/15/an-execution-in-hadrut-karabakh/]Bellingcat[/url] հետաքննությունների բրիտանական հարթակը հրապարակել է լայնածավալ հոդված ադրբեջանական զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության մասին, գրում է [url=https://news.am/arm/news/608306.html?fbclid=IwAR0mPiDVE7shrxHQ9BhLGpV23wXFoUGlS8ClE-eO-di-Gf9OcSGipOdU404]News.am[/url]-ը:
Ռազմական հետազոտող Նիք Ուոթերսը Bellingcat քննչական խմբի հետ համագործակցությամբ մանրամասն ուսումնասիրել է երկու տեսահոլովակ, որոնք տարածվել էին Telegram-ում ադրբեջանական ալիքների կողմից, իսկ ավելի ուշ՝ հեռացվել:
Հետազոտողը հայտնաբերել է, որ առաջին հոլովակում ադրբեջանցի զինվորներն, ըստ ամենայնի, գերեվարել են երկու հայի, մինչդեռ երկրորդ հոլովակի զոհերը, կարծես, նույն մարդիկ են:
Հոդվածում ասվում է, որ առաջին հոլովակն ի սկզբանե տեղադրվել էր ադրբեջանական Telegram-ալիքներում, որտեղ նշվում էր, որ երկու տղամարդ գերեվարվել էր հայ զինվորների կողմից: Նշվում է, որ այդ հրապարակումների մեծամասնությունն ավելի ուշ հեռացվել կամ փոխարինվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, որը պնդում էր, որ տեսանյութերը կեղծ էին:
Տարբեր աղբյուրները վերլուծելու հիման վրա հետաքննիչների խումբն ապացուցել է, որ տեսանյութում զինվորների սաղավարտներն իսկապես ադրբեջանական հատուկջոկատայիններին են պատկանում, իսկ զինվորները զրուցում են միմյանց հետ ադրբեջաներեն: Եւ ադրբեջանական կողմի պնդումները, որ տեսանյութում հայ զինվորներ են, քանի որ նրանցից մեկը կրում է կարմիր փողկապ, իրականությանը չեն համապատասխանում: Հետաքննիչների խումբը ցույց է տվել, որ ավելի վաղ հենց ադրբեջանցի զինվորներին են նկատել կարմիր ժապավենով:
Նշվում է, որ, չնայած երկրորդ տեսահոլովակում հնարավոր չէ տեսնել սպանվածների դեմքերը, նրանց հագուստը համապատասխանում է նույն հագուստին, որը տեսանելի էր առաջին հոլովակում:
Հոդվածի հեղինակի խոսքով՝ ելնելով մանրազնին վերլուծությունից՝ կարելի է հասկանալ, որ այդ երկու տղամարդիկ իսկապես հայեր էին, որոնք գերեվարվել էին ադրբեջանցի զինծառայողների, ամենայն հավանականությամբ, հատուկջոկատայինների կողմից հոկտեմբերի 9-15-ը, եւ, հավանաբար, կարճ ժամանակ անց՝ սպանվել:
Նմանատիպ նյութեր
3610 դիտում
09:48 13-04-2016
Bellingcat–ի զգուշավոր գնահատականով զոհվել Է 400– 500 ադրբեջանցի զինվոր. «Ժամանակ»
820 դիտում
23:01 14-04-2023
Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, ինչու՞ են զոհվում ադրբեջանցի ու հայ զինվորները. Ալեն Սիմոնյան
1501 դիտում
12:35 13-09-2014
Մամիկոն Խոջոյանի դուստրը դեմ է, որ հայկական կողմը ադրբեջանցի գերիներին առանց փոխանակումների հետ վերադարձնի
Այս բաժնից
685 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2008 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
748 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները