211652_close_icon
views-count572 դիտում article-date 10:25 16-10-2020

Ավագանու անդամները վերջապես «կբռնացնեն» Հայկ Մարությանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանիում հոկտեմբերի 20-ին նիստ է սպասվում: Օրակարգում, սակայն, արտառոց հարցեր չկան. հարցն այն է, որ ավագանու անդամներին որևէ ձևով չի հաջողվում տեսնել, խոսել կամ քննարկում ունենալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ու կարելի է ասել՝ նիստի օրն ավագանիները ակնկալում են տեսնել քաղաքապետին տեղում հարցեր բարձրաձայնելու համար, որոնք վերաբերում են Երևան քաղաքին: Ըստ քաղաքապետարանում շրջանառվող տեղեկությունների՝ որևէ մեկին չի հաջողվում քաղաքապետին հանդիպել, քանի որ վերջինս եթե անգամ ներկայանում է աշխատանքի, ապա դա անում է աննկատ՝ ոչ ոքի հետ չշփվելով, երբ քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից մեկը վերաբերում է քաղաքային տրանսպորտին. պատերազմի պատճառով շատ երթուղային տրանսպորտներ հանվել են գծից այլ նպատակով ծառայելու համար: Հիմա ավագանու անդամները սպասում են նիստին, այն հույսով, որ քաղաքապետը գոնե նիստին ներկա կգտնվի ու իրենց հուզող հարցերին պատասխան կտա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր