94433 դիտում
16:30 15-10-2020
Արտառոց դեպք Երևանում. ձերբակալվածը քննչական բաժնի 3-րդ հարկի պատշգամբից դիմել է փախուստի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի 3-րդ հարկում գտնվող քննիչի աշխատասենյակի պատշգամբից ձերբակալվածը դիմել է փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձերբակալվածը Երևանի բնակիչ՝ 42-ամյա Արա Հովհաննիսյանն է եղել, ում քննիչի սենյակ էին բերել քննչական գործողություններ կատարելու նպատակով, որի ժամանակ Ա. Հովհաննիսյանի շահերի պաշտպան ներգրավված փաստաբան Կարեն Ղազարյանը կոնֆիդենցիալ իրավունքից օգտվելու համար խնդրել է քննիչին, որպեսզի իրեն և իր պաշտպանյալին քննիչը թողնի մի պահ աշխատասենյակում՝ մենակ։
Կարճ ժամանակ անց Ա. Հովհաննիսյանի պաշտպան Կ. Ղազարյանը քննիչին հայտնել է, որ իր պաշտպանյալ, կասկածյալ Ա. Հովհաննիսյանը աշխատասենյակի պատշգամբից դիմել է փախուստի։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Ա. Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ձերբակալվել էր ՀՀ քր. օր-ի 266 հոդվածով։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: