211652_close_icon
views-count565371 դիտում article-date 10:45 15-10-2020

Ողբերգական դեպք Երևանում. Երևանյան լճի մոտ՝ գազախողովակից կախված հայտնաբերել են 32-ամյա տղամարդու դի

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի հարևանությամբ անցնող գազատար խողովակից դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Անտանոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակի՝ 32-ամյա Վիգեն Խ-ն էր։ Նրա դին իջեցրել են գազախողովակից օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբիի պետ Վահե Վարդանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժն պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ և խմբի ղեկավար է նշանակվել Լ. Անտանոսյանը։ Վերջինիս կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազախողովակի վրա հայտնաբերվել է 2 պարան, և, ըստ նախնական տեղեկությունների, նա մեկով սկզբից փորձել է կախվել, սակայն պարանը պոկվել է, և օգտագործել է երկրորդ պարանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր