211652_close_icon
views-count3590 դիտում article-date 17:07 14-10-2020

Հայաստանի ազգային հավաքականն այցելեց Տալլինի հայկական եկեղեցի

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելեցին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հայկական եկեղեցի: Այստեղ նրանց դիմավորեցին Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչեպես նաև Տալլինի «Արարատ» հայկական ակումբի պատանի ֆուտբոլիստները: Եկեղեցում մոմ վառելուց հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվեցին հայկական խաչքարի մոտ: «Արարատ» ակումբի պատանի ֆուտբոլիստները ակումբային շարֆեր նվիրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր