211652_close_icon
views-count24448 դիտում article-date 18:50 13-10-2020

Պատերազմի արագ ավարտի համար պետք է ճնշումները սաստկանան․ մենք արդեն վիժեցրել ենք թուրք-ադրբեջանական ծրագրերը, հսկայական կորուստներ ենք հասցրել նրանց․ Հակոբ Ավետիքյան

Փաստորեն, Արցախը դառնում է երկրորդ Վիեննա։ 1683 թ․ Վիեննայի պատերի տակ հետ շպրտվեցին թուրքական բանակները, ողջ Եվրոպան այդ ճակատամարտին էր պարտական։ Հիմա Արցախը պաշտպանական իմաստով 2-րդ Վիեննան է։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/13/avetiqyan/3419927?fbclid=IwAR3b5YxFDANvbUOQkUFIloFIJlwwqgxDQjsZGLkNA7hBn8t3PvhA0MqcmXs]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ «Թուրքիան արդեն մտել է Կովկաս, վերջին պատվարն է Հայաստանը։ Մենք պետք է աշխատենք ցույց տալ, որ բոլորը մեզ են պարտական, մեր զինվորին են պարտական իրենց անվտանգության համար։ Պարտական են, որ մենք ջիհադիստների ենք ոչնչացնում։ Առաջին հերթին պետք է ոչնչացնել բոլորին, երկրորդ՝ եթե մենք կարողանանք այնպես անել, որ հենց Իրաքում և Սիրիայում նրանց դաս տրվի զուգահեռաբար, հրաշալի բան կստացվի։ Մենք արաբական երկրներում ունենք բնական դաշնակիցներ՝ արաբ ժողովուրդը, կառավարությունները մի կողմ թողնենք»,- ասաց նա։ Հակոբ Ավետիքյանը դժվարանում է ասել, թե սեպտեմբերի 27-ից Արցախում սկսած ռազմական գործողությունները որքան կշարունակվեն։ «Հրադադարի հայտարարումից 1 ժամ առաջ հայտարարեցի, որ շատ զգույշ պետք է լինել վերջին մեկ ժամը և հաջորդող ժամերին, բայց ես չէի կարող ակնկալել, որ հաջորդող օրերին կշարունակվի հրադադարի խախտումը։ Որոշման ժամից մեկ ժամ առաջ սկսվում են ամենասաստիկ ռմբակոծությունները։ Հիմա եթե ուզում ենք, որ պատերազմն արագ ավարտվի, պետք է ճնշումները սաստկանան։ Այդ պարագայում այն կարճ կտևի։ Նաև նկատի ունենալով, որ մենք վիժեցրել ենք թուրք-ադրբեջանական ծրագիրը, հսկայական կորուստներ ենք հասցրել՝ և՛ մարդկային, և՛ պետական, մենք կհաջողենք։ Ռուսաստանն էլ պետք է սաստի Թուրքիային»,- նշեց նա։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/13/avetiqyan/3419927?fbclid=IwAR3b5YxFDANvbUOQkUFIloFIJlwwqgxDQjsZGLkNA7hBn8t3PvhA0MqcmXs]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր