211652_close_icon

Վարչապետի համար նոր ինքնաթիռի, մեքենայի ձեռքբերումը, առանձնատան վերանորոգումն ինքնահաստատման խնդիր է. սա մեր «քյասիբ» պետության համար շատ է. Հակոբ Ավետիքյան. Tert.am

views-count6112 դիտում article-date 19:23 01-11-2019
Վարչապետի համար նոր ինքնաթիռի, մեքենայի ձեռքբերումը, առանձնատների վերանորոգումը չասեմ չտեսություն է, բայց այստեղ կա ինքնադրսևորման, ինքնահաստատման, սխալ պատկերացումների խնդիր: [url=https://www.tert.am/am/news/2019/11/01/Avetiqyan/3131293?fbclid=IwAR2yYZU_F8JMBkYwF-PjrDF2cVPdmRMaJtPBVa-fwF4e9cYHFq7_4s3fIsY]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: «Հայաստանյան հիվանդություն է՝ մարդն արժևորվում է իր ունեցած պալատով, ավտոմեքենայով, հիմա` ինքնաթիռով, վաղը, մյուս օրը` «յախտա» առնելով: Այս ամբողջը մեր «քյասիբ» պետության համար շատ է»,- նշեց Հակոբ Ավետիքյանը: Նրա կարծիքով՝ ավելի նպատակային կլիներ մեքենայի, առանձնատների վերանորոգմանը տրամադրված և նոր ինքնաթիռի համար տրամադրվելիք գումարներն ուղղել սոցիալական, կրթական և բազմաթիվ այլ ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմանը: «Այլ երկրներում ընդունված է, որ քաղաքացին ունի լավ մեքենա, իր մեքենան տրամադրում է ղեկավարներին: Այդպիսի բան կարելի է ինչ-որ մեկին առաջարկել: Մարդիկ սիրում են նման բաներ, ասում են՝ իմ մեքենան օգտագործում է վարչապետը կամ նախագահը: Այլ երկրներում սա ընդունված է: Իսկ Հայաստանում կան մարդիկ` այնպիսի մեքենաներ են բերում, որ զարմանում ես: Եթե շատ է անհրաժեշտ նոր մեքենան, ճարը կգտնվի՝ առանց պետբյուջեի վրա հավելյալ ծախսերի: Հազար ու մի ծակ ունենք, պետք է փակենք, ո՞նց ենք անելու»,- ասաց հրապարակախոսը: Հակոբ Ավետիքյանը՝ լրագրող և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների կատարած ծախսերի քննադատությունը և հետագայում վարչապետի պաշտոնում նույն քայլերին դիմելը պայմանավորում է «մարդկային թուլությամբ»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/11/01/Avetiqyan/3131293?fbclid=IwAR2yYZU_F8JMBkYwF-PjrDF2cVPdmRMaJtPBVa-fwF4e9cYHFq7_4s3fIsY]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր