211652_close_icon
views-count2137 դիտում article-date 14:21 13-10-2020

ԱԻՆ փրկարարներն Արցախում են․ նրանց մի մասն ընդգրկված է պատսպարված քաղաքացիներին անհրաժեշտ սննդի մատակարարման գործում

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ Արցախում գտնվող ԱԻՆ փրկարարական խմբերը շարունակում են իրենց ակտիվ ներգրավվածությունը փրկարարական աշխատանքներում: Նրանց մի մասն ընդգրկված է պատսպարված քաղաքացիներին անհրաժեշտ սնունդ մատակարարելու գործում: Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այցելել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին, զրուցել անձնակազմի հետ: Վերջիններս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում գործել նաև այլ ստորաբաժանումներում: Գնդապետ Կարեն Սարգսյանը բոլորին շնորհակալություն է հայտնել անմնացորդ ծառայության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր