211652_close_icon
views-count3558 դիտում article-date 11:27 13-10-2020

Հենրիխ Մխիթարյան. Հզոր քայլերթ ԱՄՆ-ում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հայերի բազմամարդ բողոքի խաղաղ ցույցին Թուրքիայի հյուպատոսության առջև: «Հզոր քայլերթ ԱՄՆ-ում: Ավելի քան 150 հազար հայրենակիցներ հավաքվել են Լոս Անջելեսում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով բողոքի ցույցի տեսանյութը: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս օրերին Հայաստանի հավաքականի ճամբարում է: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Տալինում Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի էստոնացիների հետ:

Նմանատիպ նյութեր