Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կազմել է 489.6 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 577.93 դրամ (նվազել է 1.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.77 դրամ (աճել է 2.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.35 դրամ (նվազել է 0.01 դրամով):