211652_close_icon
views-count148384 դիտում article-date 16:31 12-10-2020

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. տանը հայտնաբերվել է 2-ամյա երեխայի դի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում տվյալ բաժնի վարչական տարածքում գտնվող բնակության վայրերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի։ Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, նշված տարածքի բժշկական կենտրոնից ոստիկանության տարածքային բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։ Դեպքի վայր են ժամանել տարածքի ոստիկանության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ մահացածը 2-ամյա Ս. Մ-ն էր։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, ոստիկանությունն ու քննչական բաժնն ունի նախնական տեղեկություն, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում, քանի որ քննչական բաժինը սպասում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր