Հակառակորդը տարբեր ուղղություններով կրկին անցել է նախահարձակ գործողությունների. հայկական կողմը կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում
Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների:
Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։