211652_close_icon
views-count3549 դիտում article-date 16:13 11-10-2020

Նիդերլանդահայերը 800 հազար եվրո են նվիրաբերել Հայաստանին և Արցախին

Նիդերլանդներում բնակվող հայերը 800 հազար եվրո են նվիրաբերել Հայաստանին և Արցախին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Նիդերլանդների հայերի հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը: «Արդեն 800 հազար եվրո գումար է հավաքվել Հայաստանին անհրաժեշտ օգնության համար: Յուրաքանչյուրի օգնությունը կարևոր է: Հայաստանն ունի մեր օգնության կարիքը»,- ասված է հրապարակման մեջ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին զուգահեռ, Հայաստանում և աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերը գումար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: «Հայաստան» համահայկական հիմնադրամում արդեն հավաքվել 93 մլն 682 հազար 679 դոլար:

Նմանատիպ նյութեր