211652_close_icon
views-count9840 դիտում article-date 18:26 10-10-2020

Ժամանակավոր դադարը խաբուսիկ է, պատերազմը դեռ ընթանում է, չպետք է թուլանալ. ռեպորտաժ Արցախից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ժամանակավոր դադարը խաբուսիկ է: Այս մասին Արցախի Հանրապետությունից իր ռեպորտաժում ներկայացրեց «Արմնյուզ» ՀԸ հաղորդավար Աբրահամ Գասպարյանը: Աբրահամ Գասպարյանը հիշեցրեց, որ այսօր ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, որի ընթացքում պետք է ադրբեջանական և հայկական կողմերը փոխանակեին դիակներն ու գերիները: Սա որոշվել էր Ռուսաստանում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քննարկման արդյունքում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/10/gasparyan/3418175]Tert.am[/url]-ը: Վերլուծելով իրավիճակը՝ հաղորդավարը նշեց, որ մեր բանահյուսության մեջ կա մի արտահայտություն. «թուրքի պարանի վրա երբեք լվացք չեն փռում, թուրքին երբեք պետք չէ հավատալ»: Հետհայաց նետելով մոտ 100 տարի առաջվա պատմությանը՝հաղորդավարը նշեց, որ մոտ 100 տարի առաջ այս օրերին տեղի էր ունենում հայ-թուրքական պատերազմ, սակայն Թուրքիան մինչ այսօր արդունքի չի հասել և ծանր կացության մեջ է, քանի որ այս տարի ընթացքում պատերազմել է տարբեր երկրների հետ, փաստաթղթեր են ստորագրվել, սակայն այդ երկիրը որևէ փաստաթղթի կարևորություն չի տալիս, քանի որ հավատում է նեոօսմանական քաղաքականությանը, որը պետք է իրականացնի մինչև 2023 թվականը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր