211652_close_icon
views-count790 դիտում article-date 18:45 23-09-2023

Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են. Արցախի Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախի Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել է ռեպորտաժ՝ հայտնելով, որ հազարավոր արցախցիներ դեռևս գիշերում են օդանավակայում և նրա հարակից տարածքներում:

«Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում. հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են. արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են ով ինչպես կարողանում է»,- գրված է տեսանյութին կից: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր