Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը. Արծրուն Հովհաննիսյան
«Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանն արդեն հայտնել է»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ով քիչ առաջ հայտնել էր Կապանին հասցված հրթիռային հարվածի մասին։
Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։



