211652_close_icon
views-count184670 դիտում article-date 23:48 09-10-2020

Խարդախության մեղադրանքով հետախուզվում է հայտարարվել «Բյութի Օֆ Արմենիա» տուրիստական գործակալության 27-ամյա տնօրենի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում է Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 27-ամյա Վահե Շահվերդյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 3 տասնյակից ավելի քաղաքացիների նկատմամբ խարդախություն կատարելու մեջ: Նրա կողմից կատարված խարդախությունների փատով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա իր զոհերի մոտ ներկայացել է, որ աշխատում է «Բյութի Օֆ Արմենիա» տուրիստական գործակալության տնօրեն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/01/1163608/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքացիները տեղեկություններ էին տարածում, որ ինչ-որ տուրիստական ընկերության տնօրեն ներկայացած անձը մի շարք խարդախություններով տիրացել է իրենց գումարներին: Խոսքը 27-ամյա Վահե Շահվերդյանի մասին էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժին էր դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Աստղիկ Բ.-ն և հայտնել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 1 հասցեում գործող «Բյութի օֆ Արմենիա տուր»-ի տնօրԵն ներկայացած Վ. Շահվերդյանը հանգստի կազմակերպման համար խաբեությամբ իրենից պահանջել և ստացել է գումար: Կենտրոնի ոստիկանություն էր դիմել նաև Երևանի բնակիչ, 34-ամյա Հասմիկ Հ.-ն, ով հայտնել է, որ դարձյալ իր հանգիստը կազմակերպելու համար գումար էր փոխանցել Վ. Շահվերդյանին, ով նույնպես խարդախությամբ յուրացրել է գումարը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր