Կալվերտ-Լյուինը՝ ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող
Պրեմիեր-Լիգան հայտնել է Անգլիայի առաջնությունում սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Լավագույնը ճանաչվել է «Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը: Հարձակվողը ԱՊԼ-ի 3 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:
Նախօրեին 23-ամյա խաղացողը իր նորամուտը նշեց Անգլիայի հավաքականի կազմում և աչքի ընկավ գոլով: Մրցաշրջանի մեկնարկի ի վեր նա ակումբի և հավաքականի կազմում անցկացրած 7 խաղում 10 գոլ է խփել:
Մրցանակին հավակնում էին նաև Պատրիկ Բեմֆորդը («Լիդս»), Խամես Ռոդրիգեսը («Էվերթոն»), Թիմոթի Կաստանը, Ջեյմի Վարդին (երկուսն էլ՝ «Լեսթեր»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Թարիկ Լեմփթին («Բրայթոն») և Սադիո Մանեն («Լիվերպուլ»):