Դելե Ալին` ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն խաղացող, Կլեմենտը` լավագույն մարզիչ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է հունվար ամսվա լավագույն խաղացողին և մարզչին:
Լավագույն խաղացող է ճանաչվել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին: Հունվարին նա անցկացրած 5 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:
Լավագույն մարզիչ է ճանաչվել հունվարին «Սուոնսին» գլխավորած Պոլ Կլեմենտը: Նրա ղեկավարությամբ թիմը 5 խաղում 3 հաղթանակ տարավ և լքեց վերջին հորիզոնականը:
Լավագույն գոլ է ճանաչվել «Վեսթ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլի գոլը «Քրիսթալ Փելասին»: