211652_close_icon
views-count510 դիտում article-date 11:06 09-10-2020

Կորոնավիրուսի 614 նոր դեպք, կա 6 մահ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55087 դեպք, որոնցից 45528-ն` առողջացած, 1010-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8246 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 319791 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 614 նոր դեպք: Ունենք 216 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 53 (տղամարդ), 68 (կին), 68 (տղամարդ), 81 (կին) և 43 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 303 է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր