211652_close_icon
views-count12459 դիտում article-date 21:03 08-10-2020

ԱՄՆ-ն հաստատել է, որ կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկումներին

[url=https://www.tert.am/am/news/2020/10/08/us/3416932]Tert.am-[/url]ը գրում է. Միացյալ Նահանգները մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կայանալիք հանդիպումներին: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից: «ԱՄՆ-ն որպես համանախագահ կմասնակցի հանդիպումներին, որոնք անցկացվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակիցը՝ մենկաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությունը: Վերջինս հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ են տեղի ունենալու հոկտեմբերի 8-ին Ժնևում, ինչպես նաև հոկտեմբերի 12-ին Մոսկվայում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր