211652_close_icon
views-count2143 դիտում article-date 14:43 08-10-2020

«Ուրարտու-2»-ի և «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստը զոհվել է թեժ մարտերում

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է «Բանանց-2»-ի (այժմ՝ «Ուրարտու-2») և «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր կորստյան վիշտն ու իր զորակցությունը հայտնում Դավիթ Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում է ակումբի ցավակցական ուղերձում: Երևանի «Լոկոմոտիվը», նույնպես ցավակցել է նրա ընտանիքին ու հարազատներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր