1830 դիտում
16:51 07-10-2020
ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է մրցույթները
Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը և ստեղծված պատերազմական իրավիճակը, ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հիմք է ընդունվել այն իրողությունը, որ ՀՀ շատ քաղաքացիներ հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու նպատակով զորակոչվել կամ կամավորագրվել են և այդ պատճառով զրկված են մրցույթներին մասնակցելու հնարավորությունից։
Մրցույթների իրականացման գործընթացը կվերսկսվի ռազմական դրության ավարտից հետո, ինչի վերաբերյալ կլինի հավելյալ իրազեկում։
Նմանատիպ նյութեր
6579 դիտում
20:04 16-10-2020
Հայկական կողմը Ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը
2917 դիտում
09:33 21-10-2016
Արտեմ Ասատրյանը նախարարության կողմից հայտարարված մրցույթները ուղղորդո՞ւմ է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
586 դիտում
17:19 05-05-2024
Վաղը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
655 դիտում
15:50 05-05-2024
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք