3163 դիտում
09:33 21-10-2016
Արտեմ Ասատրյանը նախարարության կողմից հայտարարված մրցույթները ուղղորդո՞ւմ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների կողմից հայտարարված մրցույթները ուղղորդում է։
Օդում կախված լուրեր կան այն մասին, որ բացվում են տարբեր ՍՊԸ-ներ ու Ա/Ձ-ներ, որոնք մասնակցում են այս կամ այն մրցույթին և առանց մրցակցության շահում, քանի որ Արտեմ Ասատրյանի հովանավորության տակ են։ Իսկ այն ընկերությունները, որոնք օրենքի տառին համապատասխան հաղթում են, նախարարը չեղյալ է հայտարարում մրցույթները, որպեսզի իր «հավատարիմները» շահեն։
Երեկ «ժողովուրդ»-ը այս խնդրի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանից։ Ի պատասխան՝ նա ասաց, թե փաստեր չկան։ Այսինքն՝ եթե անուն չկա, եթե անձը վախենում է հրապարակային հանդես գալ, ապա խնդիրը գոյություն չունի, լուրերն էլ բամբասանք են, ինչպես միշտ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2860 դիտում
09:04 23-01-2016
Նախարար Արտեմ Ասատրյանը շատ անտրամադիր է. «Ժողովուրդ»
3423 դիտում
10:42 27-05-2016
Նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան է գնե՞լ. «Ժողովուրդ»
2804 դիտում
10:40 06-04-2017
Արտեմ Ասատրյանը նոր կառավարությունում չի լինի՝ ֆինանսական չարաշահումների պատճառով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2020 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»