211652_close_icon
views-count1996 դիտում article-date 09:45 07-10-2020

Լատվիայի նախագահի խորհրդականն աջակցություն է հայտնել Արցախին

Լատվիայի նախագահի արտահաստիքային խորհրդական, Ռիգայի Դումայի անդամ Յուրկիս Կլոտինշն աջակցություն է հայտնել Արցախին և «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Լատվիայում հայ երիտասարդների կողմից պատրաստած տեսահոլովակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Յուրկիս Կլոտինշը նաև գրառում է կատարել, որում նշել է. «Լատվիայի հայ երիտասարդությունը հիշեցնում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով իր ժողովրդի կրած տառապանքների մասին և կոչ է անում անտարբեր չմնալ այն սպառնալիքի հանդեպ, որին այսօր բախվում են իրենց հայրենակիցները պատմական հայրենիքում, ուր մտնում է նաև Արցախը կամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր