43361 դիտում
00:56 07-10-2020
Եթե Հայաստանը հայտնվի սպառնալիքի տակ, Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները. Փաշինյանը՝ BBC-ին տված հարցազրույցում.tert.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն BBC-ի թղթակից Ջոնահ Ֆիշերի հետ հարցազրույցում, որն Արցախում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանում է դեպքի վայրից, անդրադարձել է Արցախի բնակչության գոյապայքարին և այն վտանգին, որի առաջ կանգնած է հայ ժողովուրդը:
«Այո Արցախը Հայաստան է, այն հայկական տարածք է եղել միշտ, որի բնակչության 80 տոկոսից ավելին եղել են հայեր, և այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչն է խնդիրը: Ադրբեջանը ցանկանում է, որ հայերն այնտեղ չապրեն, այդ պատճառով էլ ահաբեկիչների է բերել, որոնք հարձակվում են Արցախի դեմ»,- շեշտել է Փաշինյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է որպես փոխզիջում դիտարկել Արցախի հարակից մի շարք շրջանների փոխանցումն Ադրբեջանին, Փաշինյանն ասել է. «Բանակցային ողջ գործընթացի պատմության ընթացքում քննարկվել են այս գաղափարները, դրանք քննարկվել են 2013-ին, 2015-ին և չեն ընդունվել մեկ պատճառով. Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
«Եթե ադրբեջանական զինուժը հաջողության հասնի, դա կնշանակի ցեղասպանություն Արցախի ժողովրդի համար»,- հավելել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ֆիշերն ինքն է Ստեփանակերտում եղել և անձամբ է ականատես եղել, թե ինչպես է տեղի բնակչությունը գոյապայքար մղում:
Լրագրողն, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի ունեցած 4 առանձին հեռախոսազրույցներին, հետաքրքրվել է, թե արդյոք Ռուսաստանը ռազմական օգնություն կցուցաբերի, եթե Հայաստանի տարածքը հարձակման ենթարկվի:
«Ես հարցին կարող եմ պատասխանել քաղաքականապես: Հայաստանի տարածքի՝ անմիջական սպառնալիքի տակ հայտնվելու դեպքում, Ռուսաստանը կկատարի պայմանագրային պարտավորվածությունները»:
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
16:35 31-07-2023
Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում խոսել է հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի մասին
1065 դիտում
18:20 19-05-2015
Քեյթ Բլանշեթը պնդում է, որ «Variety» ամսագրին տված հարցազրույցում իր խոսքերը խեղաթյուրել են
Այս բաժնից
1048 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2844 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
994 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում