Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Գեղարքունիքի մարզում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին` ժամը 10․00-ից մինչև ժամը 15․00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 59 բազմաբնակարան շենքի,
ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի, Հրազդանի փողոցի թիվ 1-ից մինչև 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 25 բազմաբնակարն շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: