211652_close_icon
views-count14575 դիտում article-date 20:42 05-10-2020

ՊԲ-ն կիրառել է մարտավարական հնարքներ․ հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 200 սպանված զինծառայող և փախուստի դիմել

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։ Այս մասին գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական...

Опубликовано Shushan Stepanyan Понедельник, 5 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր