Հակառակորդը կորցրել է 3 ռազմական տեխնիկա և տալով ավելի քան 20 զոհ ու վիրավոր՝ Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է.
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր:
Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի»։