36944 դիտում
19:24 05-10-2020
Գագիկ Ծառուկյանը չի ցանկացել ներկա գտնվել դատական նիստին. ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տրամադրություն չունի. Պաշտպանական խումբ
[url=https://168.am/2020/10/05/1380895.html?fbclid=IwAR3YSiML50Swlge-ryIWGRvcbv3owFTk3Jh0X2vrHe8Ec-cOK8B5rxN8tzw]168.am[/url]-ը գրում է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանի խոսքով՝ այսօր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի դեմ պաշտպանների բերած բողոքի քննությունը շատ կարճ տևեց, մինչդեռ պաշտպանական խմբից յուրաքանչյուրը բերել էր 60 էջանոց փաստաթղթեր։
«Այսօր իրավիճակն այնպիսին չէ, որ այդքան մանրամասնորեն բոլոր հարցերին անդրադառնայինք։ Այստեղ իրականում մեկ կարևոր հարց կար՝ լավ, 4 ամիս անձն ազատության մեջ էր, գործին ինչ-որ կերպ խոչընդոտե՞լ է, դատախազն է նույնիսկ ասել, որ նման բան չի եղել։ Հարց է ծագում, որ ինչպե՞ս է ստացվում, որ Ծառուկյանի պարագայում 4 ամիս ազատության մեջ գտնվելով, հանկարծ գտնում են, որ նա պետք է կալանավորվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեմ Սարգսյանը։
Դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրավոր դիմել էր Գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար, փաստաբանն ասաց, որ որպես իրավաբան՝ ավելի քիչ է պատկերացնում, թե ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի կարիքը որքան կա, իսկ Էդմոն Մարուքյանը դա ավելի լավ է պատկերացնում։
Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/10/05/1380895.html?fbclid=IwAR3YSiML50Swlge-ryIWGRvcbv3owFTk3Jh0X2vrHe8Ec-cOK8B5rxN8tzw]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1057 դիտում
15:36 03-09-2023
Արցախում գործող ալրաղացներում, պայմանավորված ստեղծված իրավիճակով, կկիրառվեն սահմանափակումներ