211652_close_icon
views-count49667 դիտում article-date 20:34 03-10-2020

Լոս-Անջելեսում բնակվող վանաձորցի Սարգիս Պետրոսյանը հերթական օգնությունն է ցուցաբերել Արցախն անառիկ պահող հայ զինվորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն մի քանի օր է, թուրք-ադրբեջանական սանձազերծված պատերազմը Արցախի դեմ շարունակվում է ու թուրք-ազերիներները, նրանց վարձկանները արժանի հակահարված են ստանում ռազմաճակատի բոլոր ուղղություններով: Գրեթե բոլոր հատվածներում նրանք ունենում են մարդուժի և զինտեխնիկայի հսկայական կորուստներ: Ռազմաճակատում փայլուն հաջողություններին զուգահեռ, մեր արծիվ ու առյուծ զինվորները, սպաներն ու հրամկազմը զգում են, որ իրենց թիկունքին է կանգնած համայն հայությունը: Մի քանի օր է, Լոս-Անջելեսում բնակվող, բազմաթիվ անգամ հայ զինվորի կողքին կանգնած բարերար Սարգիս Պետրոսյանը, ով ծնունդով վանաձորցի է, վերադարձել է Հայաստան, ու հերթական օգնությունն է բերել զինվորի համար: Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակից Ս. Պետրոսյանի կողմից Հայաստան բերված օգնությունը հատուկ ավտոմեքենաներով վանաձորցի մի խումբ երիտասարդներ տեղափոխեցին Արցախ՝ հասցնելով զինվորներին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/29/1165861/]հայտնել էր[/url] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 29-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում էին հավաքվել մի խումբ երիատասարդներ, ովքեր սեփական նախաձեռնությամբ իրականացրեցին արցախցիներին առաջին օգնության պարագաներ ուղարկելու գործընթացը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից վանաձորցի Տիգրան Մելքոնյանն ասել էր. «Սա մեր կողմից փոքրիկ օգնություն է զինվորին ու արցախցուն, չէ՞ որ առաջին հերթին պարտական ենք հենց նրանց: Եթե սահմանն անառիկ է, մենք մեզ ավելի վստահ ու պաշտպանված ենք զգում, իսկ նրանց, հավատացած ենք, ողջ հայությունը թիկունք է կանգնած, քանի որ մեր գործն արդար է, մեր պայքարն էլ վավերացվելու է միայն հաղթանակներով: Ու դրա վավերացնողները լինելու են հայ զինվորը, հայ սպան, կամավորականն ու մեր նման քաղաքացիները»: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր