211652_close_icon
views-count45738 դիտում article-date 12:30 03-10-2020

Արցախյան ու Ապրիլյան պատերազմների ավագ սերնդի բազմաթիվ վետերաններ արդեն առաջնագծում են. նրանք ասում են. «Ժամկետային զինծառայողները մեզնից առյուծ ու արծիվ են, ու էս տղերքին դժվար է հաղթել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս օրերին թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարում Արցախի պաշտպանության բանակին ու Արցախ աշխարհին իրենց զորակցությունն են հայտնում նաև մեծ թվով կամավորականներ, այդ թվում՝ Արցախյան ու Ապրիլյան պատերազմների բոհով անցած հերոսներ։ Արդեն 2 օր է, Արցախի Հանրապետություն են մեկնել մեծ թվով կամավորականներ, որոնց մեջ են Հարություն Քոչարյանը, բժիշկ Ռոբերտ Նազարյանը, զոհվածի այրի, բժշկուհի Արմենուհի Թունյանը, «ֆիդայիներ» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը, Ղարաբաղյան պատերազմի վետարաններ միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը և այդպես կարելի է թվարկել բոլոր կամավորականների անունները։ Ավագ սերնդի այս հերոսները նույնիսկ ցանկանում են, որպեսզի ժամկետային զինծառայողները առաջնագիծը թողնեն իրենց՝ ասելով. «Մենք 2 հաղթանակ ենք տեսել, ու գիտենք կռվի գինը։ Գիտենք, որ ժամկետային զինծառայոողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու հրամկազմը, բոլորն էլ ամեն մեկն իրենց հերթին մի Մոնթե են, մի Վազգեն Սարգսյան, մի Անդրանիկ, Չաուշ ու Նժդեհ, Սողոմոն Թեհլերյան ու Թաթուլ Կրպեյան ու Մովսես Գորգիսյան։ Ու այդպես կարելի է շարունակել թվարկել։ Հավատացած ենք, որ մեր միասնականության շնորհիվ առաջիկա օրերին վավերացնելու ենք մեր հաղթանակը ու հաղթելու ենք Արցախյան պատերազմում։ Հաղթել ենք ապրիլյանում, կհաղթենք նաև հիմա, քանի որ մեր պայքարն արդար է»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի [b]թղթակցի ֆոտոռեպորտաժը՝ Արցախից[/b] Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+

Նմանատիպ նյութեր