145216 դիտում
11:33 03-10-2020
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. Toyota-ն էլ հայտնվել է կանաչ գոտում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգակաՆ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00;30-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Սահակյանի վարած Mercedes մակնիշի և 28-ամյա Ալբերտ Ներսեսյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդներից Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Ա. Ներսեսյանը հիվանանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։
Նրան վիրավոր վիճակում քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Սուրիկ Բարսեղյանն ու Երվանդ Գասպարյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ի վարորդի ամբողջական տվյալները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)