211652_close_icon
views-count5385 դիտում article-date 17:08 02-10-2020

Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօրվանից գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հայաստանում և Արցախում գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Գրառումը՝ ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝ • Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ Այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝ • Ֆիզիկական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում • Իրավաբանական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն: • Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով • ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝ [email protected] էլ․ փոստի հասցեով

Նմանատիպ նյութեր