Դենիս Թումասյան. Հայ ժողովուրդը պաշտպանում է իր հողերը
«Ուրալի» և «Ուֆայի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս «Չայկայի» մարզիչ Դենիս Թումասյանը Sports.ru-ի հետ հարցազրույցում անդրադարձել է արցախյան պատերազմին:
«Ադրբեջանի բանակը լկտիորեն փորձում է Արցախի տարածք ներխուժել: Բնականաբար, հայ ժողովուրդը պաշտպանում է իր հողերը, որոնք պատմականորեն հայկական են եղել:
Ադրբեջանը նախկինում էլ է թույլ փորձեր կատարել զավթել Արցախը, սակայն այժմ սա ավելի շատ նման է լայնամասշտաբ ռազմական օպերացիայի: Խոսքը գնում է պատերազմի մասին:
Հայաստանի ղեկավարն արդեն հայտարարել է համընդհանուր զորահավաքի մասին: Լսել եմ, որ շատ հայեր վերադառնում են հայրենիք, որպեսզի պաշտպանեն իրենց հողերը: Այսօր էլ կարդացի, որ բանակ են կանչել Էդգար Մանուչարյանին, որի հետ խաղացել եմ «Ուրալում»:
Եթե այսպես շարունակվի, բազմաթիվ անմեղ զոհեր կլինեն: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և խնդիրը կլուծեն խաղաղ ճանապարհով», ասել է Թումասյանը: