Գերմանիայի հարգելի համայնք, դուք մի փոքր անելիք ունեք․ Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառել.
«Հարգելի Գերմանիայի համայնք։ Դուք մի փոքր անելիք ունեք։ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը դրոններից, որտեղ օգտագործվում են երկու գերմանական կազմակերպության արտադրանք - Hawker und Varta. Ինչը խախտում է գերմանական կարգավորումները։
Կանադայում արդեն նմանատիպ բողոքնեը համայնքի կողմից տեղ հասել են»։