1910 դիտում
10:24 02-10-2020
Ինչ տեսնում , լսում ենք , սոցցանց ենք տեղադրում, ինչը ճիշտ չէ.Թագուհի Թովմասյան
ԱԺ Իմ քայլը խմբակցության պտգամավոր Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել նշելով.
«Կարծում եմ, ՀՕՊ-ի մեղադրող գրառումներից հետո բոլորս հասկացանք արդեն, որ շատ սոցցանցեր պետք է Հայաստանում ժամանակավորապես արգելափակվեն՝ ինչպես Տիկ-Տոկը։
Ռազմական դրությունը ենթադրում է որոշակի անհարմարություններ։ Իսկ մեզ մոտ ոչինչ չի փոխվել։ Նստած բազմոցին գրում ենք՝ ինչ ուզում ենք, ինչ տեսնում ու լսում ենք՝ դրանով թշնամուն տալով օպերատիվ ինֆորմացիա՝ մեր երկրում տիրող իրավիճակի, դիրքավորումների մասին։ Այդպես մենք վտանգում ենք մեր իսկ անվտանգությունը։
Փոխարենը մեր թշնամին փակել է սոցցանցերը իր քաղաքացիների համար, կառուցել է վահան նաև այդ դաշտում, ու մեզ հետ կռվում է ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև համացանցում։
Ու եթե այսպես շարունակվի, կարձանագրվի ցավալի իրողություն, որ ի տարբերություն ռազմաճակատի, լավ չենք պաշտպանվում սոցցանցերում։
Բայց ախր մեր հոգին պարտվել չգիտի:
Աստված պահապան հայկական երկու պետություններին»:
#հաղթելուենք
Նմանատիպ նյութեր
3879 դիտում
16:26 28-04-2021
Ես տեսնում եմ խնդիր, որ մենք գնում ենք ռեպրեսիաների ճանապարհով. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այս բաժնից
928 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
793 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
697 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին