211652_close_icon
views-count5342 դիտում article-date 19:18 01-10-2020

Քիչ առաջ լույս աշխարհ եկավ Արցախից Երևան եկած փոքրիկ Արթուրը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հայտնում է, որ ԲԿ-ի ծննդատանը քիչ առաջ լույս աշխարհ է եկել փոքրիկ Արթուրը: «Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս: Այս պահին թշնամուն թեժ հակահարվածներ հասցնող Արթուրի զինծառայող հոր համար որդու ծնունդն ամենասպասված բարի լուրն է: «Արթուրի քույրը անհամբեր սպասում է եղբորը, իսկ ընտանիքս հուսով է, որ շատ արագ վերադառնալու ենք տուն` հայրենի Արցախ»,- նշում է նորածնի մայր Էլլադա Կարապետյանը: Հանձին Արթուրի` առողջություն եւ անհոգ մանկություն պատերազմների արդյունքում բնականոն կյանքի ռիթմը փոխած բոլոր երեխաներին, համբերություն մայրերին»,- հայտնում է ԲԿ-ն։

Նմանատիպ նյութեր