ՊԲ ստորաբաժանումները ճնշել են շփման գծում հակառակորդի կատարած զորաշարժերը
Արցախա-ադրբեջանական շփման գծում որոշ հատվածներում տեղի են ունեցել հրետանային մենամարտեր, փոխհրաձգություններ, սակայն եղել է հարաբերական անդորր:
[url=https://armenpress.am/arm/news/1029753.html]
«Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։
«Հակառակորդը գիշերվա ընթացքում փորձել է զորաշարժեր կատարել՝ իր մարտակարգերը բարելավելու նպատակով: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են բոլոր շարժերը, նշել թիրախները և հաջողությամբ ճնշել ակտիվության փորձերը»,- նշեց Սարումյանը:
Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի ավելի քան 920 մարդկային կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 84 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»: